ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Քոչարյանի պաշտպանի պնդումն անհեթեթ է․ մեկ հոդվածի սահմանդրական չլինելն ավտոմատ չի տարածվում մյուսի վրա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Պատգամավորը նկատում է, եթե ընդունենք, որ 35-րդ հոդվածի հակասահմանադրական լինելը ավտոմատ կերպով ազդում է 135-րդ հոդվածի հակասահմանադրական դառնալուն, նշանակում է, որ դա ազդեցություն կունենա առհասարակ նախկինում և նաև ապագայում կալանավորված ու կալանավորվող անձանց վրա,- նկատել է պատգամավորը։
«Մենք պետք է տեսնենք վերջիվերջո ՍԴ-ն ի՞նչն է խնդրայնացրել և ի՞նչ հիմնավորումներով է որոշել, որ 135-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական չէ։ Բայց անմիջական փոխանցելիությունը չի կարող լինել։ Սա ընդամենը փորձ է պրոակտիվ ազդելու գործողությունների ընթացքի վրա»,- ասել է Կարապետյանը։
Պատգամավորը խոսել նաև Ամուլսարի թեմայի վերաբերյալ, նշելով, որ անկախ նրանից Լիդիանը կդիմի միջազգային դատարան, թե ոչ , իրենց քայլերը կբխեն մեր երկրի օրենքից։
Շարունակությունը՝ տեսանյութում։