Սրո՞ւմ է արդյոք Շավարշ Քոչարյանը ՌԴ-ի հետ հարաբերությունները․ մեկնաբանում է ԱԳ նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանն առ այն, որ վարորդական իրավունքների հարցում ՌԴ-ն միակողմանի որոշում է կայացրել՝ դնելով Հայաստանին վատ վիճակի մեջ։ 

«Այն, ինչ պարոն Քոչարյանն ասել է, ասել է որպես փոխարտգործնախարար, կառավարության ներկայացուցիչ: Սա հարց է, որի շուրջ բանակցում ենք մեր գործընկերների հետ և այստեղ խորքային, կոնֆլիկտային բան տեսնել պետք չէ»-ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ կան ձևաչափեր, որտեղ փորձում են միասնական քաղաքականություն ձևավորել: Բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ անմիջապես բոլորը համաձայն են լինում:

Մանրամասները՝ տեսանյութում