Արարատում մեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։15-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած «Mercedes» մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով Սոս Վ.-ն տեղում մահացել է։ Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news