Դեսպանահավաքը կարևոր էր ազգային նպատակները հստակ ընկալելու և առաջ տանելու տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Օգոստոսի 6-ին, մամլո ասուլիսի ժամանակ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կարևոր էր, որպեսզի այս հանդիպումը լիներ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցած դեսպանահավաքից հետո։ Նա հիշեցրեց, որ իր ձևաչափում առաջին անգամ տեղի ունեցած դեսպանահավաքի շրջանակում ինքն ընդգծել է արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է արտաքին քաղաքականությունը՝ քաղաքական արժեքները, պատմական ժառանգությունը և ժողովրդավարության ու մարդկային արժեքները։ 

Մնացականյանը կարևորեց նաև դեսպանների հետ արտաքին և էկոնոմիկայի նախարարությունների համատեղ գործարար հանդիպումների անցկացումը՝ նշելով, որ հավաքական պատվեր ձևավորելուց և ձևակերպելուց հետո իրենք հնարավորություն են ստանում ճիշտ թիրախային հարթակներ առաջ բերել։ Ըստ այդմ, նրա խոսքով՝ արդեն իսկ կա լավ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների, գինեգործության, բանկային համակարգի ոլորտներում։ 

Ամփոփելով բացման խոսքը՝ նա նշեց, որ դեսպանահավաքի իրենց աշխատանքը արդյունքներ հետապնդող սկզբունք ուներ, և դրել էր կոնսոլիդացման, փոխլրացման և նպատակների հստակ ընկալման խնդիր։