Սամվել Կարապետյանը «Comedy Club»-ի ղեկավարի և հայտնի այլ գործարարների հետ ՀԿ են հիմնել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սամվել

«ՍՊԱՐԿ-Ինտերֆաքսը» գրում է, որ մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» ՀԿ: Այն արդեն գրանցվել Է Մոսկվայում, Սամվել Կարապետյանը դարձել է վերջինիս նախագահը:

Հայտնի գործարարից բացի՝ ընկերակցության հիմնադիրների թվում են «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Տաշիրի» կողմից վերահսկվող Ֆորա-բանկի նախագահ Հայկ Իգնատյանը և այլք։