«Մամուլի տունը» ճարտարապետական ձևափոխման կենթարկվի. քաղաքաշինության պետկոմիտե

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախատեսվում է իրականացնել «ProfEye Challenge» ծրագիրը, որը կուղղվի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանմանը, դրա վերականգնմանն ու արդիականացմանը։ 

«Ես դա նոր հիանալի նախաձեռնություն և հնարավորություն եմ համարում մեր երիտասարդ եւ արդեն հայտնի ճարտարապետների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց հնարավորություններն ու պոտենցիալը»,- ասել է Վերմիշյանը, ապա տեղեկացրել, որ ծրագրի «թիրախն» այս տարի կդառնա «Մամուլի տունը»։ Այն  կենթարկվի ճարտարապետական վերափոխման։

«Պրոֆ Ալ» ընկերությոը զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն ասել է, որ նախատեսում են ճարտարապետների մրցույթ անցկացնել։

«Նրանց հնարավորություն կտրվի մեզ ուղարկել իրենց նախագծերը։ Նախագծերը կարող են միանգամայն տարբեր լինել, բայց հաղթողին ընտրելու են մայրաքաղաքի բնակիչները էլեկտրոնային քվեարկության միջոցով։ Հավասար մրցակցություն ապահովելու համար մենք աշխատանքների տակ չենք նշի հեղինակների և ընկերությունների անունները, որոնց նրանք կներկայացնեն»,- ասել է Ավետիսյանը։