Ղրղզստանի հարկային ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց»-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

«Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը: Կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունեն՝ ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ և այլն:

Գարեգին Չուգասզյանի ասելով՝ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Նրա տեղեկացմամբ՝ ամենակարևոր հարցը, որի մասին խոսել են, հակահեղափոխական ռևանշի վտանգն է․

«Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի»: