41-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Աշոտ Գ-ն իր վարած Opel Zafira մակնիշի 35 ՍA 325 համարանիշի ավտոմեենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Աշոտ Ա-ն, Արարատի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հ-ն, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Ռուզաննա Մ-ն, Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սիրուշ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 54-ամյա Ռուզաննա Գ-ն, Երևանի բնակիչ՝ 59-ամյա Վարսենիկ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։