Արման Բաբաջանյանից ակնկալում ենք նույն սկզբունքայնությամբ վերադարձնել ԼՀԿ-ի մանդատը․ ԼՀԿ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Բաբաջանյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշմանը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում  հաջողություններ իր հետագա  գործունեությունում»,-նշվում է հայտարարության մեջ։