Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից կինը գողացել էր կանացի բաճկոն և զգեստ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա քաղաքացուհու: Նրա մոտից հայտնաբերվել է կանացի բաճկոն և զգեստ:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։