Ամուլսարի հարցը որոշ մարդկանց համար կառավարությանը հարվածելու լավ հնարավորություն էր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված առանց այն էլ բարդ իրավիճակում մարդիկ փորձում են իրենց ձեռքերը տաքացնել»,- 24News-ի հետ զրույցում վարչապետի հետ հանդիպումից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտնած այն կարծիքին, թե Ամուլսարի հանքի շահագործումը չի կարող անվտանգ լինել, քանի որ ձյան հալոցքից հետո թունավոր նյութերը կլցվեն Սևան։

«Շատ մարդկանց համար սա ուղղակի կառավարությանը և իշխող քաղաքական ուժին հարվածելու լավ հնարավորություն է, բայց չի ստացվելու, բնականաբար, որովհետև հարցի հիմքում կան արդար ու ազնիվ նպատակներ՝ ՀՀ-ի համար կայացնել լավագույն որոշումը»,-ասաց նա։ 
Արեն Մկրչտյանը նշեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում էլ հարցի շուրջ եղել են տարակարծություններ, ինչը շատ կարևոր է։

«Եղել են մարդիկ, որոնք կողմ կարծիք են ունեցել ու հիմնավորել են, եղել են մարդիկ, որոնք իրենց հակափաստարկներն են բերել։ Սա էլ միտված է լավագույն որոշման կայացմանը։ Սա հրաշալի եմ գնահատում, քանի որ ջախջախվում են այն միֆերը, թե իշխանության ներսում միաբևեռ որոշումներ են կայացվում»,-ասաց նա։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news