Էդգար Կարապետյանը նշանակվեց Արագածոտնի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ Էդգար Կարապետյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշված է հրամանագրում: