ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Մինչև սեպտեմբերի վերջը Մեծ Բրիտանիայում ազատ կարձակվի երկրի ամենահայտնի և վտանգավոր մանկապիղծ Վանեսա Ջորջը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
2009 թվականին կնոջը մեղադրանք էր առաջադրվել մանկապղծության համար: Նա 13 դեպքերում բռնաբարել էր անչափահաս երեխաների` այդ թվում` նորածինների: Իր չարագործությունները նա նկարահանել էր և տարածել:
Վանեսայից հրաժարվել էին նրա երկու աղջիկները, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ամուսինն ապահարզան է պահանջել: 49-ամյա կինը, կառավարության կարծիքով, այլևս վտանգ չի ներկայացնում, սակայն նրան կարգելվի շփվել իր պատճառով տուժած մարդկանց հետ: