Դպրոցների տնօրենները խզում են պայմանագրերը 65 տարեկանից բարձր ուսուցիչների հետ. Բախշյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

«Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ»,- նման գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:   Նա կից հրապարակել է գրությունը, որում տնօրենին հիշեցում է արվում այն մասին, որ վերջինս պետք է լուծի 65-ից բարձր տարիք ունեցող մանկավարժների և վարչական աշխատողների պայմանագրերը:

«Հարգելիներս, հավաստագրման քննություն հանձնելիս դուք պարտավոր էիք իմանալ ձեր լիազորություններն այն մասին, որ ուսուցչին ընտրում եք դուք և աշխատանքային պայմանագիրը նրանց հետ կնքում եք դուք՝ առանց մարզպետարանի հետ համաձայնեցնելու։ Էսպիսի վիճակում եք հայտնվում, երբ քննության ժամանակ մի բան եք ասում, իսկ գործելիս՝ ընդամենը ձեզ թելադրում են»,- գրում է Բախշյանը։