Բակո Սահակյանը ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկել է անվտանգության փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: