ՔԿՀ-ներում անհնազանդության դրսևորումների դեպքերով նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Իրավական

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության դեպքերով նյութեր են նախապատրաստվում:  «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Այս պահին իրավիճակը գտնվում է  մեր վերահսկողության ներքո: Ներկայումս այդպիսի դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Նավիկյանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։