Opel-ը մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ, կոտրել այն և փլուզել պաշտպանիչ պատը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, ովքեր առաջինը ավտոմեքենայից դուրս բերեցին շոկի մեջ հայտնված վարորդին ու ուղևորին և նրանց ճիշտ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շտապ դադարեցվել է գազամատակարարումը, հակառակ դեպքում մի փոքր անզգույշ քայլ ու հնարավոր էր՝ առաջանար հրդեհ, ինչո՞ւ չէ, նաև՝ պայթյուն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։