Հացիկում կենցաղային վիճաբանության ժամանակ հարևանը ծեծի է ենթարկել հարևանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 65-ամյա և 21-ամյա երկու տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել են Հացիկ գյուղում՝ վիճաբանության ժամանակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 49-ամյա հարևանն է ծեծի ենթարկել 65-ամյա տղամարդուն:

Նույն օրը, ժամը 14.30-ին, հաղորդում է տվել արդեն հարևանը՝ հայտնելով, որ նույն վիճաբանության ժամանակ 65-ամյա տղամարդու 21-ամյա որդին խոհանոցային դանակով տվել է սպանության սպառնալիքներ, ապա կոտրել տան դիմաց կայանված՝ իր «ՎԱԶ-2106»-ի կողային ապակիները, վնասել դուռը՝ պատճառելով գույքային վնաս։
Նախապատրաստվում են նյութեր: