Այգեկ գյուղի գերեզմանատանը կից այրվել է 15 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել` 60 պտղատու ծառ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:00-ին:

Գերեզմանատանը հարակից տարածքում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել` 60 պտղատու ծառ: