Մեղադրանք է առաջադրվել Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման գրծով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

Այն է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը: