Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Լեհաստանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 6-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Լեհաստանի Մ19 հավաքականների ընկերական հանդիպումը:

Լեհաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Խավիեր Հիժեկը և Միխալ Կարբովնիկը:

Հայաստանի ընտրանին հանդես եկավ հետևյալ կազմով.

1. Հարություն Մելքոնյան, 4. Արման Ղազարյան, 15. Կարեն Մուրադյան, 5. Պետրոս Մանուկյան (3. Արտակ Ասատրյան, 85), 13. Վոլոդյա Սամսոնյան, 10. Սերգեյ Մկրտչյան, 6. Նարեկ Աղասարյան (8. Միշա Միրզոյան, 88), 17. Նարեկ Ալավերդյան (20. Արման Քիշմիրյան, 77), 7. Ժիրայր Շաղոյան (22. Արսեն Գալստյան, 60), 9. Գևորգ Տարախչյան (11. Նարեկ Գրիգորյան, 55), 19. Ռադիկ Սարգսյան (18. Մամիկոն Դերմենջյան, 68)