Փաշինյան-Ծռեր գաղտնի գործարքի գլխավոր թիրախը. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Փաշինյանի հանդիպումը Սասնա Ծռերի անդամների հետ ինձ մոտ տարակուսանք առաջացրեց, որովհետև պետության ղեկավարի մակարդակով հանդիպել մի խմբի հետ, որը շատ տարօրինակ պայմաններում կարողացել է գրանցվել որպես կուսակցություն, և բանտախցում լինելու փոխարեն կարողանում է համապետական գործունեության ծավալալ, ու դեռ մի բան էլ հանդիպել երկրի վարչապետի հետ, շատ մտահոգիչ է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Եթե փորձենք հասկանալ թե ի՞նչն է միավորել 70% լեգիտիմություն ունեցող Փաշինյանին և 1% ձայն ստացած Սասնա Ծռերին, ապա կարծես թե ուրվագծվում է արտաքին քաղաքական գործոնը», նշել է Ղազինյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին, դրա հնարավոր զարգացումներով, այլ ներքաղաքական կարևոր հարցերի, ինչպես նաև վարչապետի Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ սպասվող այցին, և հայ-ամերիկյան հարաբերություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: