Պուտինը Կուրիլյան կղզիների մասին խոսելիս հիշել է Ստալինին և նրան անվանել «պապաշա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Կուրիլների հարավային հատվածի պատկանելիության հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՏՀ քննարկումների ընթացքում «7 օվկիանոս» ծովային պատրաստության կենտրոնի տնօրեն Անատոլի Շտանկոն նկատել է, որ պատմության մեջ տարբեր ամսաթվեր են նշվում՝ կապված Կուրիլյան կղզիների կարգավիճակի եւ պատկանելիության հետ: Նախագահն ի պատասխան նշել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Կուրիլներն անցել են Սովետական միությանը:

«Եկեք հիմվենք դրա վրա՝ որպես մեկնարկային կետ: Պապաշան (Իոսիֆ Ստալինը-խմբ.) ամեն ինչ վերցրեց ու վերջ: Ժողովուրդների հայրը»,- ասել է Պուտինը: