Փաշինյանը չի գիտակցում՝ ինչ-որ պահի իրենից ազատվելու են հենց ամենամերձավորները․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Իշխանության մեջ պառակտում չկա, բայց դա անպայմանորեն կլինի առաջիկայում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի ժամանակ ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ 

«Քաղաքական հաջորդ ճգնաժամը ցույց կտա դա։ Ցնցումներ անպայման կլինեն։ Պետք է հասկականք, որ իշխանական նավում հավաքվել է մի թիմ, որը չունի գաղափար։ Երբ նավապետը սկսի լուրջ ցնցումների մեջ ընկնել և թիմը վնասվածքներ ստանալու ռիսկի առջև կանգնի, վերջիններս կարող են նավապետին գցել ջուրը»,- կարծում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ Մարտիրոսյանն ասում է, որ դա կլինի այն ժամանակ, երբ վարչապետը կկորցնի ժողովրդի վստահությունը։

Շարունակությունը՝ տեսանյութում։