Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Սեպտեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ 3 հա, Օշական գյուղում՝ 5000 քմ, 

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 2000 քմ, Այգեկ գյուղում՝ 15 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, 3000 քմ, Արգել գյուղում՝ 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 3 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ, 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: