Այգավանցին զբաղվում էր թմրամոլությամբ և տան բակում աճեցնում, մշակում կանեփի բույսեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Այգավան գյուղի 38-ամյա բնակիչը զբաղվում է թմրամոլությամբ և տան բակում ապօրինի աճեցնում և մշակում է կանեփի բույսեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է տղամարդու տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է կանեփի 1 հատ մշակված և 17՝ վայրաճ բույս:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է և աճեցրել է անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Քննությունը շարունակվում է: