Հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օ

սիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։

Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին: Օրհնության կարգին հաջորդեց շարային երթը։

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները: Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց առաքելությունը պատվով իրականացնելու համար՝ շեշտելով, որ նրանց նվիրումն ու սրտացավությունը վարակիչ է։

Առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Վերջում Վալերիյ Օսիպյանը զրուցեց ոստիկան-սահմանապահների ծնողների և հարազատների հետ՝ նրանց փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news