2 անհայտ անձ տան մուտքի դիմաց գողացել են Ստյոպա Սաֆարյանի «iPhone 8»-ը ու դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ստյոպ

Սեպտեմբերի 6-ին Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 22։50-ի սահմանում, իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ս. Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։