Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին․ համագործակցության լայն օրակարգ կձևավորվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ.

«Երեկ ընդունեցի Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին։ Վերջինս նշեց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:

Ընդգծեցի, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կարևորեցինք Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը»: