Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի թավշյա հեղափոխությանը նվիրված ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չես» (I am not alone) ֆիլմի պրեմիերային։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը:

Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։ 

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։