Ռեստորանի մաքրուհին հաշվապահի սեղանից 200 000 դրամ է հափշտակել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

փող

Սեպտեմբերի 6-ին` ժամը 16.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Պարզվել է, որ նա նշված ռեստորանում մաքրուհի է աշխատում և հաշվապահի սեղանից բացահայտ հափշտակել է 200 000 դրամ:

Բաժին հրավիրված տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց: