«Դորիան» փոթորիկը հասել է Հյուսիսային Կարոլինայի ափերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ափերին: Այդ մասին հայտնում է փոթորիկներն ուսումնասիրող ԱՄՆ ազգային կենտրոնը:

Նշվում է, որ փոթորիկը, որը նախկինում վտանգավորության 5-րդ աստիճանի էր, այժմ թուլացել է և հասել 1-ին աստիճանի՝ 150 կմ/ժ քամու արագությամբ:

«Դորիան» փոթորիկն ուղեկցվում է տեղումներով, ինչը կարող է հանգեցնել ջրհեղեղի: