Էներգիա, տրամադրություն, ուժ․ Միհրան Հարությունյանը՝ Սայտխանովի հետ մենամարտից առաջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ մենամարտից առաջ նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Էներգիա, տրամադրություն, ուժ: Մենք պատրաստ ենք: Venividivici»,- գրել է Հարությունյանը:

Միհրան Հարությունյանի և Մուրատխան Սայտխանովի մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: