52-ամյա քաղաքացին փորձել էր կողոպտել օտարերկրացուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքևխվյան փողոցի 52-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 20.30-ի սահմաներում նույն փողոցում գտնվող բացօդյա ռեստորանի սեղանից փորձել է բացահայտ հափշտակել ՌԴ քաղաքացուհու դրամապանակը, սակայն գործն ավարտին հասցնել չէր կարողացել, ոստիկանները բռնել էին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: