Դինքին հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները ևս, հնարավոր է, ցուցմունք տան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Դինք

«Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության նախկին աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան: Այդ մասին հայտնում է Ստամբուլի «Ակօս» թերթը։

Դինքի սպանության գործով առանցքային վկաներ են լրագրողի հետ 2004 թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները:

Սեպտեմբերի 6-ի նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացրել, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների ցուցմունքը լսելու անհրաժեշտություն չկա, որին առարկել են Դինքի պաշտպանները՝ համարելով, որ դա կխոչընդոտի գործի լիարժեք բացահայտմանը: Դատարանը հետաձգել է տվյալ միջնորդության մասով որոշումը։ 

Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվելու են նոյեմբերի 26-ին, 27-ին և 28-ին: