Բրազիլիացի նախարարը համակարծիք է իրենց նախագահի հետ․ տիկին Մակրոնն իրոք «չափազանց տգեղ» է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիժիտ Մակրոնի հասցեին Բրազիլիայից նոր վիրավորանք է հնչել։ Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլու Հեդեսը հայտարարել է, որ իրականում Ֆրանսիայի նախագահի տիկինը «չափազանց տգեղ» է։

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ Դրանով բրազիլացի նախարարն աջակցել է իր երկրի նախագահին, ով ավելի վաղ Մակրոնի արտաքինի մասին տգեղ էր արտահայտվել։