Քոչարյանի կալանքը վերացնելու միջնորդությունը դատարանը պիտի քննարկի անհապաղ․ Հայկ Ալումյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Իրավական

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ 

Միջնորդություններն, ըստ նրա, վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։  

Պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։ «Դատարանն այն պիտի քննի հնարավորին չափ արագ․ ոչ թե՝ օրերի, շաբաթների ընթացքում, այլ՝ ժամերի»,- ասաց Ալումյանը։