Զելենսկին ՌԴ-ի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում 16 ռուսաստանցու է ներում շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 7, 24News

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 16 մարդու ներում է շնորհել, հայտնում է gazeta.ru կայքը: Այն տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև դատապարտյալների փոխանակման ծրագրի շրջանակներում։

«Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով մի քանի օր առաջ ներում է շնորհել 16 անձանց»,-ասել է Ուկրաինայի նախկին ՄԻՊ Նինա Կարպաչովան։

Ներում շնորհվածների թվում 3 կին կա։