Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում. քաղաքապետարանի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 7, 24News

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, և կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը»,- գրել է Կարապետյանը: