Արթուր Ջավադյանի ու նրա տեղակալների ունեցվածքը․ հողամաս, մեքնեա, արժեթղթեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի դրամական միջոցները 2018թ․ կազմել են 133 մլն դրամ, 671 հազ․ դոլար, 182 հազ․ եվրո։ Նրա ֆինանսական միջոցների մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայատարագրից։

Ըստ այդմ՝ նույն թվականին ձեռք է բերել 562 հազ․ դրամի արժեթղթեր․ իսկ հարկային տարում նրա արժեթղթերը կազմել են 1,9 մլն դրամ։ ԿԲ նախագահի եկամուտը նշված հարկային տարում կազմել է 30,4 մլն դրամ։

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի դրամական միջոցները 2018թ․սկզբին կազմել են 12 մլն դրամ և 345 հազ․ դոլար, սակայն նրա դրամային միջոցները նույն թվականի վերջին պակասել են՝ կազմելով 270 հազ․ դրամ։ Նույն տարում ԿԲ փոխնախագահը ձեռք է բերել «BMW 535 I» մակնիշի 20 հազ․ ԱՄՆ դոլար արժողությամբ մարդատար մեքենա, որը տարեվերջին առկա չի եղել։ Հարկային տարում ձեռք է բերել 562 հազ․ դրամի չափով արժեթղթեր։ Տարեվերջին պաշտոնյայի արժեթղթերը կազմել են 2,7 մլն դրամ։ Նրա փոխառության  չափը տարվա սկզբին կազմել է 4,2 մլն դրամ, տարեվերջին նա նույն չափով վերադարձրել է։ Ներսես Երիցյանի հարկային տարվա եկամտի չափը կազմել է 36,7 մլն դրամ։

ԿԲ նախագահի մյուս տեղակալի՝ Վախթանգ Աբրահամյանի դրամական միջոցները 2018թ․, համաձայն հայտարարագրի, կազմել են 21 մլն դրամ և 10 հազ․ դոլար։ Նույն թվականին ձեռք է բերել 6 մլն դրամ արժողությամբ հողամաս։ Հարկային տարում Վախթանգ Աբրահամյանը ձեռք է բերել ավելի քան 690 հազ․ դրամ արժողությամբ արժեթղթեր, տարվերջին նրա արժեթղթերը կազմել են 3,6 մլն դրամ։ Իսկ հարկային տարվա եկամուտը կազմել է 44,4 մլն դրամ։