Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 7, 24News

ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, այսօր ՝ սեպտեմբերի 7-ին, կայացել է Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը։

Իսկ հարսանեկան արարողությունը տեղի է ունենում «Փարավոն» ռեստորանում:

Այս առնչությամբ,  Խաչատուր Սուքիասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր իմ կյանքի ամենանշանակալի եւ սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ եւ քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն եւ առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր եւ սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան եւ ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ եւ անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին եւ հարազատներին ջերմ խոսքերի եւ շնորհավորանքների համար: