Ծովինարում 1800 կգ պահեստավորած անասնակեր և 40 հակ գարու ծղոտ է այրվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:51-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովինար գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։49-ին։ Այրվել են մոտ 1800 կգ պահեստավորած անասնակեր և 40 հակ գարու ծղոտ: