«Հայ ռազմիկները». Մխիթարյանը գրառում է արել ֆուտբոլի՝ «հայաստանյան շոուի» մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հետ խաղից հետո գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը։

Սեպտեմբերի 8-ին Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը երևանյան խաղի ժամանակ դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի ուշ հայ ֆուտբոլիստը հրապարակել է նաև ազգային հավաքականի հաղթական լուսանկարը և կից գրառում արել՝ «The Armenian Warriors» (հայ ռազմիկները)։

1