Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 1 շաբաթում ստացել է  274 արտակարգ դեպքի ահազանգ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի սեպտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 518 դեպք, որից  274-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 174 կենցաղային կանչ, 171 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 30 դեպք, որից 11-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք, տուժել է 5 քաղաքացի: