Փաշինյանի ծրագիրը 100 կմ հեռու է տնտեսական հեղափոխությունից․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության տնտեսական ծրագրով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն:

«Դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է: Ցանկացած տնտեսագետ, որ մտածում է, որ այդ ծրագրով հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել, դա հնարավոր չէ»,-ասել է Ծառուկյանը, ապա նաև տեղեկացրել, որ վարչապետի հետ հանդիպումներ ունենում են, ներդրումների, տնտեսության զարգացման հարցերով։

«Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ քննարկենք, թե որն է արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնի»,-ասել է Ծառուկյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news