Ռուսաստանաբնակ լրագրող Ռոման Բաբայանն ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ռոման
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, ռուսաստանաբնակ հայտնի լրագրող Ռոման Բաբայանը 47,17 % ձայնով ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր։

Ռոման Բաբայանը 2500 ձայնով շրջանցել է հիմնական մրցակցին՝ Անաստասիա Ուդալցովային։

Աղբյուրը նաև մանրամասնում է՝ տեղեկացնելով, որ Մոսկվայի քաղաքային դումայում կա 45 պատգամավորական տեղ: Ընտրություններին մասնակցությունը 21,77 % է կազմել: Ինքնաառաջադրված թեկնածուները Դումայում զբաղեցնում են 26 տեղ, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 13 տեղ, «Յաբլոկո» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունները՝ 3-ական տեղ: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news