Բաբկեն Թունյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե ֆորսմաժորներ լինելու դեպքում հաջորդ տարի կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարճ պատասխան տվեց․ «Իհարկե համաձայն չեմ»։

Հարցին՝ տեսակետ կա, թե հատուկ ծառայություններն ազդեցություն ունեն խորհրդարանի վրա և Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելը բարդ չի լինի, Թունյանը պատասխանեց․«Այդ հարցը պետք է Ժիրայր Սեֆիլյանին տալ, որովհետև ես տեղյակ չեմ՝ նա ինչ նկատի ունի։ Իհարկե, համաձայն չեմ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե նման հայտարարություններից հետո ինչպես է գնահատում Սասնա ծռերի և վարչապետի հանդիպումը, Թունյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ հանդիպան նախաձեռնությունը եղել է « Սասնա ծռեր»-ինը՝ հավելելով․ «Ամեն դեպքում ՀՀ գործող քաղաքական ուժ է, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում»։