Հայերը մզկիթում պատարագ են անում․ թուրքական ԶԼՄ-ները՝ Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Սեպտեմբերի 7-ին Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորներն աղոթք են հնչեցրել:

Տեղի բնակչությունը, քահանայի և ուխտավորների տեսնելով, հեռախոսով լուսանկարներ է արել և պահանջել պաշտոնատար անձանցից միջամտել, հայտնում է hyetert.org-ը:

Հրապարակված տեսանյութում «Տեր ողորմեա» երգող հայերին թուրքերեն փորձում են ասել, թե «այստեղ  այսպես չեն անում», սակայն ուխտավորները շարունակում են իրենց աղոթքը:

Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորների աղոթքը թուրքական մամուլում «Հայերը մզկիթում պատարագ են անում» վերնագրերով նյութերի տարափի պատճառ է դարձել:

Նշենք, որ 10-րդ դարին վերագրվող Կարսի Հայ առաքելական Սբ. Առաքելոց եկեղեցին Օսմանյան պետության շրջանում վերածվել է մզկիթի, Ցարական Ռուսաստանի շրջանում վերածվել է ուղղափառ եկեղեցու: 1918թ. Հայաստանի Հանրապետության հռչակմամբ այն գործել է որպես հայկական եկեղեցի, իսկ 1920թ. Կարսի նահանգի անկումով վերածվել է մզկիթի:

1
1