Ամուլսարի մուտքերը կբացվեն երկու դեպքում․ բնապահպան Շիրակ Բունիաթյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ամուլսար

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, թե որ դեպքում Ամուլսարի մուտքերը կբացվեն։ Գրառումը՝ ստորև․

«ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը կբացվեն երկու դեպքում։

Կամ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։

Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ վարկանիշը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»,-գրել է բնապահպանը: