Ոստիկանները «Հայփոստ»-ի սրահներից մեկում հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 7-ին, ժամը 11-ի սահմաններում,  Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության սրահից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի 26-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով ապօրինի թմրաշրջանառությանը հանցակցելու  մեղադրանքով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: